
13․09․2021․ Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։