Մեղրու քաղաքապետի դեպքում իրավապահների կողմից անիմաստ մասկի-շոու է տեղի ունեցել. Հայկ Մամիջանյան
«Էլ ի՞նչ պետք է տեղի ունենար, որպեսզի թեկածուներից մեկի նկատմամբ իրականացվող հետապնդումը ԿԸՀ-ն որակեր որպես քաղաքական և չտար ձերբակալության համաձայնություն»,-ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով 10 պատգամավորի թեկնածուներին կալանավորելու համաձայնություն տալու ԿԸՀ որոշմանը:
Մամիջանյանը պնդեց, որ այդ տասի կալանավորման հանգամանքները բավարար էին այլ երկրներ քաղաքական ապաստան ստանալու դիմումի պայմաններին, իսկ Տիգրան Մուկուչյանի խնդիրը քաղաքական հետապնդումներից քաղաքացիներին զերծ պահելն է:
«Ես, մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ Մեղրու քաղաքապետի դեպքին, երբ չհիմնավորված և անիմաստ մասկի-շոու տեղի ունեցավ Երևան քաղաքում՝ նրան մեղադրելով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ»,- նկատեց Մամիջանյանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք եղել են օրենքին համապատասխանող և խնդիրը իրավական կարգավորումների մեջ է:
«Ընտրական հանձնաժողովը ոչ թե պետք է որակի հետապնդման բովանդակությունը, թե ինչպիսին է այն, այլ ստանալով համապատասխան միջնորդությունը, պետք է գնահատի այն և դրա արդյունքում կայացնի որոշում, կամ հակառակը՝ օրենսդրական լուծմամբ այն ուղղակի պետք է դառնա ԿԸՀ-ի մեխանիկական գործառույթը»,- պատասխանեց Մուկուչյանը և պնդեց, որ պատգամավորներին կալանավորման համաձայնություն տալու որոշումները պայմանավորված են եղել օրենքներում դրանց ոչ ամբողջական և հստակ շարադրմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան