Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
«Ցանկացած հայ մարդ էլ, եթե տեղեկանում է անձի հիվանդանոցում գտվելու կամ վատառողջ լինելու մասին, որևէ խնդիր չէ, համենայնդեպս ինձ համար, այցելելու անձին ու իմանալու վերջինս առողջության մասին»,- Ազգային ժողովում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին, թե Մուկուչյանի կայացրած որոշման ու քվեարկության հետևանքով հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանը կյանքի ու մահու կռիվ է տալիս հիվանդանցում, ե՞րբ է պատրաստվում այցելել պարոն Չարչյանին և ընդհանրապես պատրաստվո՞ւմ է նրան այցի գնալ հիվանդանոց:
Գեղամ Նազարյանն այլ հարցեր էլ ուղղեց ԿԸՀ նախագահին, մասնավորապես, տարիներ շարունակ քննարկումներ են եղել, որ ընտրացուցակները պետք է մաքրվեն, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, մատնահետքեր ստուգող սարքերը մեկը մյուսի հետ կապ չունեն, ինչո՞ւ տարբեր տեղամասերի սարքերը չունեն մեկ ընդհանուր համակարգ, ընտրակեղծարարները բռնվեն:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ցուցակներ մաքրելն է, այլ ցուցակների կազմման մեթոդաբանությունը, քանի որ այսօր ցուցակները կազմելու համար պարտադիր է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: Նա նշեց, որ վերջին փոփոխությունների համաձայն, որոնք առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ կիրառվելու են, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, այդ քաղաքացիները չեն ներառվի այդ ցուցակներում:
ԿԸՀ նախագահի խոսքով, կիրառվում են տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ընտրացուցակների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:
Ինչ վերաբերում է մատնահետքի սարքերին, Տ. Մուկուչյանը բացատրեց, որ տարբեր տեղամասերի միջև չի գործում ցանցային համակարգ, քանի որ ցանցային տեխնոլոգիաների կիրառումը քվեարկության օրը մեծ ռիսկեր է պարունակում. բավական է ցանցի աշխատանքի խափանում, ուղղակորեն կձախողվի ամբողջ ընտրական գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
- Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան