Քաղաքական 09:30 13/09/2021 Տարածաշրջան

Արցախյան պատերազմից հետո մեծ անհրաժեշտություն է Իրանի ու Հայաստանի հարաբերությունների խորացումը․ Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին անդրադարձել է Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների կարևությանը։

«Իրանը և Հայաստանը հին քաղաքակրթություն և հարուստ պատմական ժառանգություն ունեցող երկու հարևան ու բարեկամ երկրներ են, որոնցից ամեն մեկը իր հերթին, իր պատմության ընթացքում ունեցել է փորձություններ և դժվարություններ, ողբերգություններ, սև ու սպիտակ էջեր: Մեր երկու երկրների հարաբերությունները նույնքան հին են, որքան նրանց պատմությունը:

Մեր երկու երկրները, ունենալով փոխհարաբերությունների մեծ ներուժ, մեծ հնարավորություններ և մեծ անհրաժեշտություն՝ երկար տարիների ընթացքում չեն կարողացել այդ ամենին համապատասխան հարաբերություններ կառուցել:

Արցախի վերջին պատերազմից հետո և դրան հաջորդող իրադարձություններից հետո՝ շատ մեծ անհրաժեշտություն է նկատվում երկու հարևան երկրների հարաբերությունների խորացման և ընդլայնման առումով: Արցախի վերջին պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, դրա կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանի ճանապարհների և ենթակառույցների ապաշրջափակմանը: Դրանից հետո ի հայտ եկավ տարածաշրջանի երկրների «3+3» համագործակցության պլատֆորմը, որը բոլոր երկրների համար այդքան էլ գոհացուցիչ չէր և լիարժեք չէր ներկայացնում Իրանի, Հայաստանի և Վրաստանի շահերը:

Դրանից հետո, շրջանառության մեջ մտան այլընտրանքային միջազգային նախագծեր՝ Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհը և Պարսից Ծովը Սև Ծովին միացնող մեգանախագիծը, որը Հնդկաստանը Իրանի և Հայաստանի միջոցով կապում է Եվրոպական երկրներին: Այս մեգանախագծերը Հայաստանին հնարավորություն են տալիս, որ դառնա շատ կարևոր տրանզիտ երկիր՝ Ասիան Եվրոպային և Եվրասիային կապող կարևոր խաչմերուկ:

Դա պատմական հնարավորություն է, որը Հայաստանը կազատագրի տասնամյակներ տևած շրջափակումներից և հնարավորություն կստեղծի Հայաստանի համար՝ թռիչքային մեծ զարգացում ապրելու, տարածաշրջանում շատ ազդեցիկ և ուժեղ երկիր դառնալու հարցում. հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

Մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններն են ընթանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առկա տարածաշրջանային տրանսպորտային և ենթակառուցվածքային ապաշրջափակման վերաբերյալ: Այդ ձևաչափով, Ադրբեջանը հաղորդակցության ճանապարհ կստանա Նախիջևանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի հետ: Թե ինչքանով է սա իրատեսական, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, թողնենք մի կողմ: Պետք է հաշվի առնենք և վերլուծենք բոլոր սցենարները և զարգացումները, բոլոր վնասները և շահույթները, որ Հայաստանը կարող է ունենալ այս ամեն ինչի մեջ:

Նախ սկսենք Թուրքիայից և Ադրբեջանից: Այս տարի Թուրքիան զգալի տնտեսական աճ է գրանցել: Արտահանման ծավալները ահագին մեծացել են: Թուրքիան շատ արագ գրավում է Մերձավոր Արևելքի, արաբական երկրների, Միջին Ասիայի, աֆրիկական երկրների, եվրասիական երկրների, արևելյան Եվրոպայի երկրների շուկաները: Ըստ փորձագետների, Թուրքիան մոտակա տարիներին հնարավորություն ունի դառնալու տնտեսական գերուժ: Ադրբեջանն էլ, իր նավթի և գազի պաշարներով, գյուղատնտեսական և այլ պաշարների միջոցով, նաև՝ Թուրքիայի օգնությամբ, ապագա տարիներին տնտեսական աճ և զարգացում կապրի: Այդ պայմաններով տարածաշրջանի ճանապարհների վերաբացման պարագայում՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ունեն բոլոր հնարավորությունները, պոտենցիալը և պատրաստությունը՝ շատ արագ մեծ օգուտներ քաղելու իրավիճակից:

Այս դեպքում ո՛ չ Իրանը, ո՛ չ Հայաստանը և ո՛ չ էլ Ռուսաստանը չունեն համագործակցություն, բավարար միջոցներ և հնարավորություններ՝ նշված ճանապարհների վերաբացման հնարավորությունները օգտագործելու ի շահ իրենց երկրների: Եթե տարածաշրջանի երկրների ճանապարհների ապաշրջափակումը առկա վիճակում տեղի ունենա, երբ որ մյուս կողմը լավ պատրաստված վիճակում է, իսկ այս կողմը՝ հնարավորությունների օգտագործման համար ոչ պատրաստված վիճակում է, մյուս կողմը միանշանակ միակողմանի մեծ շահույթներ կստանա, կիրականացնի իր բոլոր ծրագրերը, կամրապնդի իր դիրքերը Անդրկովկասում և շատ առաջ կընկնի բոլոր առումներով:

Մենք պետք է հաշվի առնենք և արձանագրենք, որ շատ պատասխանատու, ճակատագրական ժամանակահատվածում և իրավիճակում ենք գտնվում: Սխալ հաշվարկների, ժամանակների և աշխարհաքաղաքականության սխալ ընկալումների պատճառով կկորցնենք ամեն ինչ, և իրավիճակի շտկումը ահռելի բարդ կամ անհնարին կլինի:

Իրանը և Հայաստանը ունեն լավ բարեկամական հարաբերություններ, բայց երկու երկրների ներուժին համապատասխան բավարար տնտեսական հարաբերություններ մենք չունենք: Իրանը մեծ երկիր է և Հայաստանի համար տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ստեղծել:

Մոտ ապագայում Չինաստանը Իրանում կունենա լայնածավալ ներդրումային ծրագրեր: Հնդկաստանը Իրանի և Հայաստանի միջոցով, Հյուսիս - Հարավ ճանապարհի և Պարսից Ծովը Սև Ծովին միացնող ճանապարհի միջոցով՝ կապեր կստեղծի եվրասիական և եվրոպական երկրների հետ: Հայաստանը այս ամեն ինչի մեջ այն դեպքում կարող է իրավիճակ փոխել, որ օր առաջ խորացնի և լայնացնի Իրանի հետ տնտեսական բոլոր հարաբերությունները:

Պարսից Ծովը Սև Ծովին միացնող միջանցքը, տարածաշրջանի ճանապարհների վերաբացումը և ապաշրջափակումը, եթե չունենան իրենց գործիքակազմերը, գործարար հարաբերությունների կառուցման և զարգացման տրամաբանությունն ու մեխանիզմները, չեն կարող մեծ օգուտներ տալ Հայաստանին:

Մինչև ճանապարհների ապաշրջափակումը, օ՛ր առաջ Հայաստանը պետք է հստակ ծրագրերով և ժամկետներով լայնածավալ խորացնի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Դա իր հերթին կբերի տրամաբանական տնտեսական հարաբերությունների նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ: Հայաստանի՝ Իրանի տնտեսության հետ թեկուզ մի քանի տոկոսով կապերի զարգացումը կհանգեցնի Հայաստանի փոքր տնտեսության մեծ աճին և մեծ հնարավորությունների:

Տնտեսական պատժամիջոցների պատճառով՝ մոտակա տարիներին Իրանի տնտեսական քաղաքականությունը առաջնահերթ տեղ կտա արտահանմանը: Բայց սա էլ մեծ խնդիր է Իրանի գործարար շրջանակների համար, որովհետև մեծ մասամբ չունեն միջազգային շուկաների, մասնավորապես՝ Եվրասիայի երկրների հետ աշխատելու փորձ: Հայաստանը կարող է այդ բացը լրացնել, քանի որ գործարար մշակույթով ավելի մոտ է այդ երկրներին և կարողություններ ունի Իրանի տնտեսությունը կապելու մեծ շուկաներին:

Իրանը և Հայաստանը կարող են ունենալ լայնածավալ համատեղ ներդրումային ծրագրեր, համատեղ արտադրանքներ և արտահանման ընդհանուր մեծ շուկաների պահանջարկներին համապատասխան արտադրանքներ:

Մենք պետք է արագորեն, առանց ժամանակ վատնելու ստեղծենք համապատասխան գործիքակազմ և միջոցներ, որ տրանզիտ ճանապարհների վերաբացման դեպքում ունենանք տնտեսական հարաբերությունների պատրաստված ու տրամաբանված գործիքակազմեր՝ այս ամեն ինչից Հայաստանի և Իրանի համատեղ շահերը առավելագույնս սպասարկելու համար:

Կոչ եմ անում Հայաստանի և Իրանի առաջատար գործարար շրջանակներին, Հայաստանի մասնավոր և պետական տնտեսական կառույցներին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ազգային Ժողովին և նրա համապատասխան հանձնաժողովներին՝ արձագանքել և լայնածավալ մասնագիտական քննարկումներ սկսել՝ նշված հստակ նպատակներին հասնելու մեխանիզմների ու ծրագրերի մշակման և կիրառաման համար:

Նաև անհրաժեշտ են ծրագրեր, միջոցառումներ՝ Իրանի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփման և փոխճանաչողության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որովհետև երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը ամենակարևոր դերը կխաղա այդ ամենի մեջ: Պետք է նաև արագորեն, մեծ կամքով ու հետևողական ձևով վերացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների բոլոր խոչընդոտներն ու խնդիրները:

Աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով բացված հնարավորությունների ժամանակը սուղ է, ոչ մի օր չպետք է կորցնել՝ ի պաշտպանություն մեր երկրների ընդհանուր շահերի և համատեղ նպատակներին հասնելու գործընթացում»,- գրել է Փույա Հոսսեինին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}