Ֆրանսիան քաղաքացիություն է շնորհել COVID-ի առաջնագծի 12,000 աշխատակիցների
Այս շաբաթ Ֆրանսիան քաղաքացիություն է շնորհել կորոնավիրուսի դեմ պայքարիառաջնագծի 12,000 աշխատակիցներին՝ ի նշան երախտագիտության նրանց ջանքերի և զոհաբերությունների համար: Այս մասին գրում է axios-ը։
Նշվում է, որ ներգաղթյալները կազմում են հիմնական աշխատողների քառորդ մասը, որոնք ակտիվ են եղել Իլ դը Ֆրանսում արգելափակումների ժամանակ, ըստ ֆրանսիական առողջապահական տվյալների:
«Այս առաջնագծի աշխատակիցներն արձագանքեցին ազգի կոչին։ Երկիրը հաջողության հասավ նրանց շնորհիվ», - ասվում է Ֆրանսիայի քաղաքացիության նախարար Մարլեն Շիապայի հայտարարության մեջ:
Հատուկ ծրագրի համաձայն, Ֆրանսիան արագացրել է քաղաքացիության համար դիմած ավելի քան 16,300 մարդկանցից 12,012 նոր քաղաքացիների գործերը և իջեցրել բնակության պահանջը հինգ տարուց մինչև երկու տարի:
Ըստ Շիապայի, Ֆրանսիայի քաղաքացիություն ստացածների մեջ են բժիշկներ, բուժքույրեր, սպասարկման ոլորտի աշխատակիցներ, գանձապահներ և աղբ հավաքողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները