Ալլեգրի. «Շատ զայրացած եմ»
«Յուվենթուսը» երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային խաղում չկարողացավ հաղթել խմբի հետնապահին՝ Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին շատ դժգոհ է այդ արդյունքից (0:0):
«Մենք դարպասի գրավման քիչ հնարավորություններ ունեինք: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ՝ բավական շատ սպառնացինք գերմանացիների դարպասին: Ֆուտբոլիստները պարզապես սխալ փոխանցումներ էին կատարում կամ եսասեր էին,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Պետք է ավելի լավ խաղանք գրոհների եզրափակիչ մասում: «Սան Սիրոյում» նույնպես նման խնդիր ունեինք: Շատ զայրացած եմ, որովհետև հանդիպման վերջնամասում պարտավոր էինք ավելի լավ խաղալ:
Խաղացողները կամ պետք է խփեն, կամ գնդակը փոխանցեն այն թիմակցին, ով ավելի լավ դիրքում է:
Կուադրադոն վերջերս շատ հանդիպումներ է անցկացրել և այնքան էլ արագաշարժ չէր: Դիբալան 2-3 լավ գործողություն կատարեց. նա երիտասարդ է ու տաղանդավոր, բայց դեռ պետք է փորձ ձեռք բերի»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան