L-410-ի վայրէջքի ժամանակ մահացել են անձնակազմի երկու անդամ և երկու ուղևոր
Իրկուտսկի շրջանի Կազաչինսկո-Լենսկի շրջանում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են անձնակազմի երկու անդամ և երկու ուղևոր։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Անձնակազմի երկու անդամ և երկու ուղևոր զոհվել են: Մեկ ուղևորի վիճակը ծանր է», - աղբյուրին հաղորդել է զրուցակիցը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է ծանր վայրէջքի մասին տեղեկատվությունը:
«Միջադեպի մասին տեղեկությունները հաստատված են, մանրամասները ճշտվում են, փրկարարները դեպքի վայրում են»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները