Ավելի քան 70 կին «ամուսնացել» են ծառերի հետ՝ նրանց անտառահատումից փրկելու համար
Ավելի քան 70 կին «ամուսնացել» են ծառերի հետ՝ բողոքելով Մեծ Բրիտանիայում անտառահատումների դեմ:
Բնապահպանական կազմակերպիչները արարողությունը պլանավորել են՝ ի պատասխան Բրիստոլ քաղաքում ծրագրի, որով նախատեսվում է կառուցել 166 բնակարան մի վայրում, որտեղ ներկայումս «բնակվում է» 74 հասուն ծառ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հարսնացուները ներկայացել են տարբեր մշակույթների հարսանյաց զգեստներով:
Թեև ամուսնությունն իրավաբանորեն պարտադիր չէ, կանայք վստահ են, որ այսպիսով իրենց ձայնը լսելի են դարձնում տեղական բնությունը պահպանելու համար մղվող պայքարում:
Միջոցառման կազմակերպիչ Սիոբհան Կիրանսը հույս է հայտնել, որ «ամուսնության» արարողությունը ցույց տվեց՝ «ծառերը մեր կյանքի զուգընկերներն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները