ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
«Մենք ականատես եղանք Ադրբեջանի ԶՈւ ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական և ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին»,- ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և շեշտեց, որ ԱԱԾ հայտարարությունը չի բխում ՀՀ շահերից և ոչինչ չի ասում:
Մինասյանը, նկատելով, որ Հայաստանը խորհրդարանկան երկիր է, ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որպեսզի գտնել ձևաչափ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար:
«Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում՝ հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ այդ հարցով ԱԺ լսումներին ոչ միայն ԱԱԾ-ի, այլև ՊՆ-ի, դատախազության և ԱԳՆ-ի ներկայացուցիչներ լինեն, քանի որ առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիենրի կողմից, ըստ լուրերի, նրանք (ադրբեջանցիները) գանձումներ են անում վարորդներից: