Թալիբները հայտարարում են՝ նախկին փոխնախագահի տնից առգրավել են 6 միլիոն դոլար և ոսկու ձուլակտորներ
Թալիբների գրոհայինները համացանցում տարածված տեսանյութում պնդում են, որ առգրավել են մինչև 6 միլիոն դոլար և մոտ 15 ոսկե ձուլակտորներ Փանջշիր նահանգում՝ Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի նստավայրում: Այս մասին գրում է Khaama Press-ը։
Ամրուլլահ Սալեհը և դիմադրության ճակատը դեռ չեն մեկնաբանել տեսանյութը:
Նշենք, որ Ամրուլլահ Սալեհը, որը ղեկավարում է թալիբների դեմ դիմադրության շարժումը, իրեն հայտարարել էր երկրի նախագահի պաշտոնակատար։ Նա օրերս Euronews-ին ասել էր, որ ինքը մնում է Փանջշիրի հովտում` իր ազգային դիմադրության ճակատի մարտիկների հետ ու չի լքել երկիրը։
Թալիբների իշխանության գրավումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Քաբուլից փախել է փողով լիքը մեքենաներով։
«Փողերով լցված էր 4 մեքենա, մնացած մասը փորձել են ուղղաթիռի մեջ խցկել, բայց ամբողջ չի տեղավորվել։ Այդ փողի մի մասը թափված է թռիչքուղու վրա», - ասել էր ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն։
The Taliban says it found $6 million in cash, plus a score of gold bars at the home of former Afghan Vice President Saleh.
— Murad Gazdiev (@MuradGazdiev) September 13, 2021
This, on top of the $169 million in cash the former President reportedly fled with.
And people wonder why not even the army would fight to save the govt pic.twitter.com/erUqVD67hs
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան