Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում Ադրբեջանը լկտիանում է. Վահե Հակոբյան
«Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում, այո, Ադրբեջանը լկտիանում է ու Որոտանի կողքը հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել, կանգնեցնում է իրական բեռնատարներին, ստիպում ինչ որ պետտուրք, թե մաքսատուրք վճարեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ գումարը գանձելուց հետո են միայն թողնում շարունակել ճանապարհը դեպի Երևան:
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով: Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո, դա ադրբեջանական տարածք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան, հիմնական կառույցներ են կառուցում»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր Սյունիքից կարևոր խնդիր չեն կարող ունենալ, ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրի Կապանը:
«Սյունիքում բացի անվտանգային հարցերից նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վաղը, մյուս օրը վտանգված է»,- ասաց Վ.Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ Իրանից արձագանք կլինի:
Վահե Հակոբյանը որպես խնդրի լուծում տեսնում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը:
«Մեր բոլոր խնդիրների լուծումն է սա»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Արթուր Խաչատրյան
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան և Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանության համար. Արթուր Ղազինյան
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին