Կամո Քոչունցը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
Կամո Քոչունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Նշանակման վերաբերյալ հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։
Գեներալ-մայոր Կամո Քոչունցը 1992 թվականից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։
2000 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2002 թվականի հունվարի 14-ին` ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2003 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցին շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։
2007 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար, 2009 թվականի հունվարի 26-ին` ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2010 թվականի օգոստոսի 12-ին` ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2013 թվականի հունիսի 10-ին` ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ։
2018 թվականի սեպտեմբերի 5-ին ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից։