Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ
Սեպտեմբերի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը։
Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին` այդ թվում հայ գերևարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը: ԿԽՄԿ ներկայացուցիչը բացատրել է կառույցի դերն այս հարցում` ընդգծելով պարբերական այցելությունների հնարավորությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից բոլոր հաստատված հայ գերիներին, ինչպես նաև նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի ապահովումը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվել են բնակչության համար առաջացած և կենսական նշանակություն ունեցող խնդիրները:
Թիերի Ռիբոն ներկայացրել է ԿԽՄԿ-ի համակարգված աշխատանքը` նշելով, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհայտ կորածների և ազատազրկված անձանց ընտանիքների հետ, փորձում աջակցել նրանց: Նրանք նաև իրականացնում են գնահատում և արդյունքների մասին տեղեկատվություն տալիս իշխանություններին` գաղտնապահ երկխոսության ձևաչափով:
Թիերի Ռիբոյի խոսքով` ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական և ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երևանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում և քաջածանոթ է բնակիչների խնդիրներին: Ըստ նրա` այլևայլ հարցերից բացի, անհրաժեշտ է լուծում տալ նաև տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Առանց ջրի մնացած ստեփանակերտցիներին օգնության է հասնում Կարմիր Խաչը
- Հայկական Կարմիր խաչը 68 հազար դրամ կտրամադրի Արցախից տեղահանված անձնանց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները