Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է. Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին
«ԻՆձ մոտ դեժավյու է, դեժավյու՝ մեկ տարբերությամբ, դուք 2012 թ.-ից սկսած ձայնի նույն հանդարտությամբ ու հանգստությամբ ներկայացնում եք ձեր հաղորդումները և՝ դեժավյու մեկ տարբերությամբ, որ այստեղ չէ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- խորհրդարանում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ Տիգրան Մուկուչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և հավաստիացրեց, որ այդ դեպքում Փաշինյանը, անկախ Մուկուչյանի ներկայացրած հաղորդման բովանդակությունից, նրան վստահաբար կմեղադրեր ընտրակեղծարարության և նկարչություն անելու մեջ:
Մուկուչյանին հիշեցնելով, որ նա այսօրվա զեկույցում ասել է, թե իր օրոք ընտրություններն օրենքի տառին համապատասխան են կայացել՝ Խամոյանն ասաց. «Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է։ Բացի այդ, ձեր ասածից ստացվում է, թե 2020թ․-ի ընտրությունները շատ չեն տարբերվել 2018թ․-ի ընտրություններից»։
Նա նաև նկատեց, որ ընտրություններում շան գլուխը թաղված է լինում ընտրացուցակների մեջ և հետաքրքրվեց, թե ինչով Մուկուչյանը կբացատրի դրանց վերաբերյալ անվերջ բողոքները:
ԿԸՀ նախագահը նախ հայտարարեց, որ խնդիրն ցուցակների անճշտության մեջ չէ, այլ՝ ցուցակները կազմելու մեթոդաբանության մեջ է:
Տիգրան Մուկուչյանը նաև հայտնեց, որ 2012 թ․-ից լինելով ԿԸՀ ղեկավար՝ միշտ ներկա է եղել ՍԴ-ում ընտրությունների վիճարկման դիմումների քննությանը և իրենց կարծիքը հրապարակային է եղել և հիմնվել է իրավական փաստերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան