Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500 000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:
Ակբա բանկից մանրամասնում են, որ ներգրավված միջոցները զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը. ուղղվելու են ժամանակակից գյուղատնտեսությանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործմանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրին փոխել երկիրը՝ դարձնելով այն ավելի զարգացած ու առաջադեմ։
Ակբա բանկը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են մասանակից դառնալ մեծ փոխոխություններին։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել նաև acba digital հավելվածի միջոցով։
«Մեզ պետք է Հայաստանում կայանալ, մեզ պետք է մեր օրինակը վարակիչ դարձնել: Մեր օրինակով ուզում ենք ազդանշան տալ մյուսներին, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու: Ինչո՞ւ պետք է դառնալ Ակբայի բաժնետեր, ի՞նչ առավելություն կտա։ Ներդրողն անուղղակի մասնակցություն է ունենում բանկի սոցիալական նախագծերում՝ երկրի զարգացման տարբեր ուղղություններում և տարբեր առիթներով։ Մենք էական փորձ ունենք հանրապետությունում ու այնքան կայացած ու հաջողած նախագիծ ենք եղել, որ արժե միանալ մեզ ու ձեր ներդրումն ունենալ ոչ միայն բանկի, այլև հասարակության ու տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Ավելին կարող եք իմանալ տեղեկատվական հարթակում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ
- Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը
- Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան
- Ակբա բանկ. 10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
- Ակբա բանկ. 25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
- Ակբա Բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» դրամաշնորհային ծրագիրը
- Ակբա բանկ. Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան