Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
«Պարոն Մուկուչյան, որքան մոտենում էր հունիսի 20-ը, այնքան ավելի մեծ ինտենսիվությամբ պրոֆիլակտիկ զրույցներ, այցեր, կանչեր էին իրականացվում այն քաղաքական ուժերի, անհատների և շտաբերի նկատմամբ, որոնք ամիսներ շարունակ պայքարել էին Հայրենիքի փրկության շարժման օգտին և հանրության մոտ ընկալվում էին, որպես այս իշխանություններին իրական ընդդիմություն»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և փաստեց, որ երևույթը ժամանակին հիմնավորվել է պրոֆիլակտիկ զրույց վարելու հիմնավորմամբ:
Պատգամավորը նկատեց, որ այդ պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել ՔՊ-ի կամ նրան վտանգ չներկայացնող ույժերի նկատմամբ և հարցրեց, թե Մուկուչյանին՝ որպես ԿԸՀ նախագահի, արդյոք չի անհանգստացրել, որ եթե կա պրոֆիլակտիկա, ապա ինչու այն բոլորի վրա հավասար չի տարածվել, այլ ընտրովի է եղել:
Հայտնելով, որ ապարդյուն փորձել է իրավական ակտերում գտնել պրոֆիլակտիկ այցեր ձևակերպումը և որևէ տեղ չի գտել՝ Մկրտչյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց. «Ձեր պաշտոնավարման ընթացքում, ո՞ր ընտրություններն են վերջիվերջո կեղծվել, քանի որ այստեղ՝ դահլիճի տարբեր մասերում նստած մարդիկ կասկածենր ունեն դրա հետ կապված, որպեսզի մենք հասկանանք, թե դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան»:
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ինքը ԿԸՀ նախագահն է, իսկ ընտրությունների ժամանակ երկու դաշինքի ներկայացուցիչների կողմից ահազանգ է եղել պրոֆիլակտիկ զրույցների մասին, որը քննարկվել է ԿԸ հանձնաժողովում և այլ ահազանգ չի հնչել:
ԿԸՀ նախագահն ասաց, որ նման դեպքերում պետք է խնդիրը վիճարկել իրավապահ մարմիններին:
Աննա Մկրտչյանը նկատեց, որ Մուկուչյանը նախկինում հայտարարել էր՝ ընտրություններն անվավեր ճանաչելը քաղաքական զենք է և շեշտեց. «Ես ձեր պատասխանից ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ դուք շատ լավ գիտեք, թե ում ձեռքում է այդ քաղաքական զենքը և շարունակում եք պաշտպանել դրա պահման պայմանները»:
Մուկուչյանը հայտնեց, որ այդ միտքը հնչեցրել է ՍԴ-ում և այն վերցրել է տեսական գրականությունից, ուստի դրա հեղինակային իրավունքը իրենը չէ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան