Արգենտինայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Արգենտինայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է 5։18-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո Դե Լոս Կոբրես քաղաքից 76 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 177 կմ խորության վրա:
Ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալների՝ Արգենտինայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ:
Հարակից հրապարակումներ`
- Տոնգայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Մեքսիկայի հզոր երկրաշարժի հետրանքով կա 1 զոհ և 99 հետցնցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան