Էլ չասեք՝ տղերքն էին ափսոս, դուք էս դժգույն ներկայի մասին մտածեք, իսկ տղերքը հերոս են. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
«Ես բոլորիդ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, այլեւս չօգտագործել Տղերքն էին ափսոս արտահայտությունը։
Տղերքը իր չեն, ավտոմեքենա չեն, որ ափսոս լինեն կամ չլինեն։ Տղերքը բոլորիցս բարձր են, ամենալավ տեղում, դուք մեր գորշ ու դժգույն ու դժբախտ վիճակի մասին մտածեք ու տղերքի մասին արտահայտվելուց առաջ երկար մտածեք։
Մտածեք այնպես ապրել, որ հետո գոնե տղերքի հետ գոնե մի քիչ շփվելու իրավունք ստանաք։
Դե հիմա ձեզ եմ ասում, մեզ եմ ասում՝ ափսոսը մենք ենք։ Հը՞ դուրներդ էկավ։ Պատկերացրեք մեկը ձեզ հա ասի՝ դու ափսոս էիր, դու ափսոս էիր, թե ձեզնից մեկը գոնե էս աշխարհում մշտապես մնալու մշտական ունի։
Համբերությունս հատավ։ Էլ չասեք՝ տղերքն էին ափսոս։ Դուք էս դժգույն ներկայի մասին մտածեք, իսկ տղերքը հերոս են։ ՀԵՐՈՍ»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Ղազինյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Գեղամ Նազարյան. Վարչախումբը պատրաատվում է տոնել թշնամու հաղթանակը
- Գեղամ Նազարյան. Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է
- Գեղամ Նազարյան. Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք։ Հիմա ի՞նչ եք ուզում անել