Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
Հոկտեմբերի 17-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 կուսակցություն ու կուսակցությունների դաշինք։ Դրանց կազմում են ինչպես հին, այնպես էլ նորաստեղծ կուսակցություններ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովա գյուղերում։ Այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծմասնական ընտրակարգով։
Այստեղ առաջադրումները կկատարվեն սեպտեմբերի 12-17-ը, թեկնածուների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 17-22-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։
Նույն օրը ավագանու ընտրություններ կանցկացվեն Արմավիրի Ֆերիկ համայնքում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- «Հրապարակ». ՔՊ-ական «փիառշչիկները» որոշել են ՏԻՄ ընտրություններին քարոզարշավի ամեն օրվա համար հստակ ծրագրեր գրել
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- ՀՀ ոստիկանության հայտարարությունը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասով
- «Հրապարակ». ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում
- Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան