Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դարձել է US Open-ի հաղթող
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը US Open-ի եզրափակչում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին (Սերբիա):
Մրցակիցների հանդիպումը տևեց 2 ժամ 16 րոպե և ավարտվեց ռուսաստանցու հաղթանակով երեք սեթերում՝ 6: 4, 6: 4, 6: 4 հաշվով: Այս մասին գրում է armsport-ը։
Այս հաղթանակը Մեդվեդևի համար առաջինն էր Մեծ սաղավարտի եզրափակիչում:
«Ես երբեք ոչ ոքի չեմ ասել այս մասին, բայց հիմա կասեմ քեզ․ ինձ համար դու պատմության մեծագույն թենիսիստն ես»,-ասել է 25-ամյա Մեդվեդևը խաղից հետո՝ նկատի ունենալով 34-ամյա Ջոկովիչին:
Հատկանշական է, որ Դանիլը դարձավ 2000 թվականից ի վեր առաջին ռուս թենիսիստը տղամարդկանց շրջանում, ով հաղթեց US Open-ը: 2000 թվականին այս մրցաշարի հաղթող դարձավ Մարատ Սաֆինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան