Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուլա նահանգում բախվել են զբոսաշրջիկների և դպրոցականներ տեղափոխող ավտոբուսները։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով Cumhuriyet թերթին:
Զբոսաշրջիկների ավտոբուսի մեջ եղել են Ուկրաինայից ժամանած հյուրեր, բացի այդ, կարող են լինել նաև ռուսներ։
Նախնական տվյալներով՝ վարորդը սրտի կաթված է ստացել և մահացել:
Վիրավորվել է 41 զբոսաշրջիկ, 7 աշակերտ և դպրոցական ավտոբուսի վարորդը: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի մանրամասները ճշտվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա