Իրանը Թուրքիայի ռազմական ներկայությունը Կասպից ծովում անօրինական է համարում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր առավոտյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կասպից ծովում Թուրքիայի ռազմական ներկայությունն անօրինական է՝ անդրադառնալով Կասպից ծովում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններին։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Խաթիբզադեն մեջբերել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, ասելով, որ ծովափնյա 5 երկրների համաձայնագիրը հիմնված է այլ երկրների ռազմական ներկայության անօրինականության վրա ու հարցը քննարկման առարկա կլինի։
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կնքել են Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը 2018 թվականին։
Կոնվենցիան արգելում է ռազմածովային ուժերի տեղակայքումը Կասպից ծովում, ինչպես նաև Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Ղազախստանին և Թուրքմենստանին ճանաչում որպես ավազանի ծովային անվտանգության և ռեսուրսների կառավարման գլխավոր երաշխավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան