Քաղաքական 12:38 13/09/2021 Հայաստան

13.09.2021. «Հենակետ». 2022 թ-ին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 մլրդ դոլար

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր: Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների հարցի կապակցությամբ քննարկումները շարունակվում են։

Սեպտեմբերի 6 -ին Բաքվում Պակիստանի պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է անցկացվել: Միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հային, ով նշել է, թե երախտապարտ են ադրբեջանական կողմին Քաշմիրի հարցում աջակցության համար և իրենք էլ միշտ պատրաստ են աջակցել Ադրբեջանին։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե իրենք չեն համարում, որ ԼՂ կարգավիճակը լուծված է, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, ԼՂ կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված: Նա նշել է, որ, ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչ Փընար Քարան նշել է, թե Թուրքիան և Ադրբեջանը սկսել են ռազմական համագործակցության նոր համատեղ նախագիծը, որը կոչվում է «Եղբայրական բրիգադ»: Խոսքը երկու պետությունների զինված ուժերի համատեղ գործունեության կազմակերպման, ուսուցման և կառավարման պլանավորման մասին է:

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե սեպտեմբերի 6-10-ը թուրք և ադրբեջանցի զինվորականները՝ «Կոմանդոսի համատեղ գործողություններ» խորագրով զորավարժություններ են անցկացրել  Լաչինում:

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում անցկացվել են մարտական կրակոցով համատեղ մարտավարական զորավարժություններ, որի ընթացքում հատուկ ուշադրություն  է դարձվում բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը:

Ադրբեջանցի որոշ փորձագետներ պնդել են, որ Լաչինի՝ որպես զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ։ Բաքվում մտավախություններ կան, որ իրադրության հնարավոր սրման դեպքում Հայաստանը անմիջապես կփորձի կրկին լիակատար վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ։

Շաբաթվա ընթացքում շարունակվել են Թուրքիայի Քոնիա քաղաքում ընթացող «ԹուրԱզ Շահինի-2021» թուրք-ադրբեջանական համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունները, որոնք ընթանալու են մինչև սեպտեմբերի 17-ը: Զորավարժությունների պլանի համաձայն՝ ադրբեջանցի և թուրք ռազմական օդաչուները ցերեկային ժամերին մարտական առաջադրանքներ են իրականացրել։

Նշենք, որ ադրբեջանցի ռազմական օդաչուներն այս զորավարժություններին մասնակցում են Սու-25 գրոհիչ ինքնաթիռներով և ՄիԳ-29 կործանիչներով: Շաբաթվա ընթացքում շարունակվել են Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության խմբերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունները:

Ադրբեջանի առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումներում շաբաթվա ընթացքում համակցված զորավարժություններ են անցկացվել: Սեպտեմբերի 12-ից Բաքվում «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ համատեղ միջազգային զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը:

Սեպտեմբերի 8-ին Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի կապի զորամասերից մեկը և զննել է կապի միջոցների ու տեխնիկայի ընթացիկ և միջին վերանորոգման համար նախատեսված լաբորատորիաները, ինչպես նաև այլ սպասարկման, վարչական սենյակները և պահեստները:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, որի կազմում ընդգրկվել են 4 թուրք գեներալներ։ Խումբը ղեկավարելու է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։

Նշենք, որ մինչ այդ ռուսական մամուլում նշվել էր, որ 2020 թ-ի աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Արցախի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը: Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ընդգծել են, որ Թուրքիայի ԶՈւ հրամանատարության հատուկ խմբի առկայությունն Ադրբեջանում նորություն չէ: Այն երկրում գործել է 1992 թ-ից, սակայն միակ տարբերությունն այն է, որ ավելի վաղ այս խումբը ներկայացված էր ավելի ցածր աստիճանի սպաներով: Մի շարք լրատվամիջոցներ էլ նշել են, թե Արդրբեջան թուրքական ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը մնում է օրակարգային և անհրաժեշտության դեպքում կիրականացվի։

Ադրբեջանում հաջողությամբ ավարտվել է «Մի» տիպի ռազմատրանսպորտային ուղղաթիռի վերանորոգումը, որն իրականացվել է ռուս մասնագետների հետ համատեղ։ Նման լայնածավալ նախագծի իրականացման կապակցությամբ ադրբեջանական «Զաբրատ» օդանավակայանում տեղի է ունեցել ուղղաթիռի ընդունման միջոցառում Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովի մասնակցությամբ։

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Քերիմ Վելիևն այցելել է Թուրքիա, որտեղ
մի շարք հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, որոնցում կքննարկի ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր: Այցը կտևի մինչև սեպտեմբերի 14 -ը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե երկրի ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2022 թ-ին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 միլիարդ դոլար։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարը Արցախի սահմաններին՝ կրակելով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Հայկական մամուլում հրապարակումներ են եղել, որ ադրբեջանական սադրանքներով պայմանավորված գնալով սրվում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հարաբերությունները։

Հատկանշական է, որ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Ադրբեջանական մամուլում մեկնաբանություններ են հնչել, որ վերջին տարիներին Միխայիլ Կոսոբոկովին հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Սեպտեմբերի 10-ին Ռուստամ Մուրադովը Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այս հանդիպումը համեմատելով Մուրադովի և Կոսոբոկովի երևանյան այցի հետ, եզրակացրել են, որ ադրբեջանական կողմի տոնը շատ չոր է:
Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն անգամ հարկ չի համարել հրապարակել Հասանովի լուսանկարը ռուս գեներալների հետ, որը կարելի է մեկնաբանել որպես պաշտոնական Բաքվի դժգոհություն խաղաղապահների գործողություններից: 

Շաբաթվա ընթացքում հայկական լրատվական դաշտում ակտիվորեն քննարկվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից ոստիկանական կետի տեղադրման թեման։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենց պարտականություններն իրականացնելու նպատակով ստեղծվում են ոստիկանական կետեր։

Իսկ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ի կեսօրից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել են նոր տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իրանական բեռնատարները մուտք գործում ԼՂ: Ըստ տեղեկությունների՝ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում 58 բեռնատարներ տարբեր նպատակներով մտել են Ստեփանակերտ, որոնցից 55-ը հետ են գնացել:

Ադրբեջանական լրատվականներն ընդգծել են, որ ռուս խաղաղապահները հայկական գրանցման համարներ են դրել իրանական բեռնատարների վրա, որպեսզի թաքցնեն Ստեփանակերտ մեկնող իրանական բեռնատարների ճշգրիտ թիվը: Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ նշելով, թե «այլ երկրների անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի համաձայնության»:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո 300 օրերի ընթացքում Ղարաբաղում կատարված աշխատանքների ամփոփագիրը:

Նշվել է ավելի քան 15 հազար հեկտար տարածք ականներից մաքրելու, դեպի Ֆիզուլիի միջազգային օդանավակայան փորձնական թռիչքների իրականացնելու, Կովսականում (Զանգելան), Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցելու, «խելացի գյուղեր» հիմնելու, ենթակառուցվածքները վերականգնելու և արևային էներգիայի արտադրության համար ձեռնարկություններ ստեղծելու ծրագրերի մասին:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում էլեկտրաէներգիայի արտադրությունը կապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Իսկ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը նշել է, թե  առաջարկներ կան Ղարաբաղում Բարգուշադ և Հաքարի գետերի վրա նոր ջրամբարների կառուցման վերաբերյալ:

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է ներդնել հատուկ հարկային ռեժիմ, որն անհրաժեշտ է այդ հողերում ներդրումների հոսքը խթանելու համար: Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունից հայտարարել են, որ 2022 թ-ին սերմացուի սուբսիդիաներ կտրամադրվեն Ղարաբաղում աշխատող ֆերմերներին:

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին հայտարարել է, թե «Հաղթանակի ճանապարհը» լիովին պատրաստ կլինի շահագործման հանձնել սեպտեմբերի վերջին: Նա նշել է, որ 101 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտված է:

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել Շուշիի գլխավոր խորհրդանիշներից Իսահակի աղբյուրի (Իսաբուլաղ) վերականգնումը: Ադրբեջանի առաջատար երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 10-ին ժամանել են Շուշի և ծանոթացել քաղաքին։ Սեպտեմբերի 12-ին կազմակերպվել է Ակնայի (Աղդամ) նախկին բնակիչների հերթական ուղևորությունը դեպի այդ քաղաք։

Սեպտեմբերի 9-ին Ջեյհուն Բայրամովը ընդունել է Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի գլխավորած պատվիրակությանը։ Ամրեևը նշել է, որ կազմակերպության մասնակից բոլոր երկրների ընկերությունները շահագրգռված են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնման գործընթացին՝ ընգծելով, որ մեծ թվով գործարարներ կմասնակցեն Բաքվի գործարար համաժողովին:

Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնմանն ու զարգացմանը նվիրված թուրքալեզու պետությունների գործարար համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը հայտարարել է, թե թուրքական ընկերությունները մեծ փորձ ունեն ոչ միայն շինարարության, այլև ինովացիոն ոլորտում: Նրանք կարող են աջակցել Ղարաբաղի վերականգնման գործընթացին:

Բաքվում ընթացող Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի  նախարարների 10-րդ նիստում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր քարտուղար Պետեր Շտարայը հայտարարել է, թե Հունգարիան շահագրգռված է մասնակցել  Ղարաբաղի վերականգնման աշխատանքներին:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Սեպտեմբերի 10-ին Բաքվում իր աշխատանքն է սկսել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրների էկոնոմիկայի նախարարների 10-րդ նիստը, որի ընթացքում կազմակերպության անդամ երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ տարբեր տնտեսական գոտիների գործունեության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ։

Նիստի շրջանականերում Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարարի առաջին տեղակալ Ազիզ Վոյտովն ասել է, թե Տաշքենդը շահագրգռված է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացմամբ։ Նրա խոսքով՝ հետաքրքրություն է ներկայացնում նաև Կենտրոնական Ասիայի երկրներով դեպի Հնդկաստան, Չինաստան և Պակիստան երթուղին:

Միջազգային առևտրային Vitol և ադրբեջանական SOCAR պետական ընկերությունները պայմանավորվել են մոտ 1 միլիոն տոննա թուրքմենական նավթ փոխադրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Նավթի մատակարարումը կսկսվի հոկտեմբերից։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը սեպտեմբերի 10-ին Կովկասյան էներգետիկ անվտանգության սիմպոզիումի բացման արարողությանը շնորհավորել է Ադրբեջանին Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտի կապակցությամբ, որը «կաջակցի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն առաջիկա տասնամյակներում»։ Ըստ դեսպանի՝ «Հարավային գազային միջանցքն» Ադրբեջանին և SOCAR-ին էներգետիկ անվտանգության առումով առաջին պլանում է դնում ԱՄՆ-ի շատ դաշնակիցների և գործընկերների համար:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Շաբաթվա ընթացքում ՀՀ ՄԻՊ-ը Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել։ Սեպտեմբերի 7-ին ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ  Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել երկու հայ գերիների: Փոխարենը, Մուրադովն ադրբեջանական կողմին է փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Twitter- ի իր էջում գրել է, թե Ֆրանսիան պատրաստ է այս տարի 400 հազար եվրո հատկացնել Ադրբեջանին Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Աղդամի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Ալլահվերեն Ալիևը հայտնել է, որ Աղդամ քաղաքի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից:

Այլ թեմաներ

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքից հեռացվել է հրապարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը:

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի մարդատար ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Հայաստանի օդային տարածքով: Մասնավորապես Turkish Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը սեպտեմբերի 4-ին իրականացրել է Գանձակ (Գյանջա)-Նախիջևան TK326 չվերթը: Flight Radar-ի տվյալներով՝ օդանավի ուղին անցել է Սևանա լճի և Գեղարքունիքի մարզի հատվածով:

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ից (AZAL) հայտարարել են, որ «Turkish Airlines» ավիաընկերության Նախչըվան-Գյանջա չվերթն իրականացվել է Հայաստանի օդային տարածքի օդային ուղեգծով, որը հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից։ Ըստ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի՝ իրենք թռիչքներ չեն իրականացնում Հայաստանի օդային տարածքով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}