ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն. Իրանի հետ տարաձայնությունների կարգավորման ընթացքը դրական է
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրան կատարած այցի ընթացքում կառուցողական է համարել իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունները և նշել, որ Իրանի հետ տարաձայնությունների կարգավորման ընթացքը դրական է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թեհրանից վերադառնալուց հետո, Վիեննայի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ռաֆայել Գրոսսին ասել է որ ներկա իրավիճակում կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունելու կարիք չկա:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԻԻՀ պաշտոնյաների հետ հանդիպմանը նա լուծել է ամենահրատապ՝ Իրանի միջուկային գործունեության, մասնավորապես՝ ծանր ջրի արտադրության, ուրանի հարստացման, ռոտորների և ցենտրիֆուգների վերաբերյալ «տեղեկատվության կորուստի հարցը», ինչն ըստ նրա, մեծ ձեռքբերում է:
Անդրադանալով Իրանի հետ ձեռք բերված համաձայնության վավերականությանը՝ Գրոսսին ասել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ քննարկումները եղել են անկեղծ և կառուցողական:
Գրոսսին կրկնել է, որ ձեռք բերված համաձայնությունը վերջնական լուծում չէ, այլ դուռ է բացել դիվանագիտության համար:
Իրանը վերականգնել է ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին և թույլատրել է փոխարինել վերահսկող սարքերի հիշողության քարտերը, որոնք Իրանում կպահվեն համատեղ կնիքի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան