Ուկրաինացի գեներալը բացատրել է՝ ինչու չի կարելի ընդունել աֆղանցի փախստականներին
Ուկրաինայի իշխանությունները խոստացել են ընդունել Աֆղանստանից 5000 փախստականի այն դեպքում, երբ նրանք չեն ունենա բավարար գումար սեփական քաղաքացիներին կերակրելու համար: Այս մասին Ուկրաինայի 112 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-գնդապետ Անատոլի Մոգիլևը: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նրա խոսքով, կառավարությունը պատրաստվում է այդ նպատակների համար բյուջեից հատկացնել մոտ 700 մլն գրիվեն:
«Մենք Դոնբասից և Ղրիմից մեր վերաբնակներին ոչնչով չենք ապահովում, իսկ ռազմական հակամարտությամբ երկրից տասնյակ մարդկանց ընդունում ենք ընդհանրապես առանց փաստաթղթեր»,- նշել է Մոգիլևը՝ հավելելով, որ դա մեծացնում է Ուկրաինա ահաբեկիչների աջակիցների ներթափանցման հավանականությունը:
Մոգիլևը, գեղեցիկ ժեստ է անվանել Վլադիմիր Զելենսկու փախստականների ընդունման մասին որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռադայում Ուկրաինայի համար կանխատեսել են քաղաքացիական պատերազմ
- Դոնեցկը հայտարարել է ուկրաինական ուժայինների կողմից ականանետային հարձակման մասին
- Աֆղանստանի կանանց նվագախումբը հնարավոր չի եղել տարհանել քնած թալիբների պատճառով
- Արևմուտքը Աֆղանստանում չի հասել բոլոր նպատակներին, որոնք իր առաջ դրել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո. Անգելա Մերկել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում