Տեղում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ կպայքարեն ՔՊ-ն ու «Ապրելու երկիր»-ը
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի Տեղ համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում միմյանց հետ կմրցեն իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն ու Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Այլ քաղաքական ուժ առաջադրված չէ։
Այս քաղաքական ուժերն առաջադրման համար ընտրացուցակներ են ներկայացրել նաև Տաթև համայնքում։ Այստեղ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։
Սյունիքի մեկ այլ համայնքում՝ Մեղրիում միմյանց դեմ կպայքարեն քաղաքական չորս ուժեր. ՔՊ, «Ապրելու երկիր», ազատական, «Հանրապետություն» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան