Այդ երևույթը գնահատում եմ ԶՈւ հեղինակությանը հասցված վնաս. Տիգրան Աբրահամյան
«Քվեարկության օրը սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարկում էին ԶՈւ տարբեր ստորաբաժանումների հետ կապված տեսանյութեր և գրառումներ անում ԶՈւ-ի՝ ընտրախախտումների գործընթացով անցնելու հետ կապված»,- ԿԸՀ աշխատանքների հաղորդման խորհրդարանական լսումների ժամանակ Տիգրան Մուկուչյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը շեշտեց, որ երևույթը գնահատում է ՀՀ ԶՈՒ հեղինակությանը հասցված վնասի և քաղաքական գործընթացի վրա այդ իրավախախտումների ազդեցության տեսանկյունից:
«Եթե ԶՈւ-երը համակարգային այս խախումներում ներգրավված չէին, այլ տարբեր պաշտոնատար անձանց՝ տարբեր օղակներում մասնակցությունն էր, որ բերել էր նման խնդիրներին, ապա ընտրական գործընթացներից հետո մենք ականատես չեղանք որևէ անձի պատասխանատվության ենթարկվելուն»,- հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ միտման հնարավոր ազդեցության մասին դատողություներ անելը տեղին չէ, քանի որ ՍԴ-ում այդ կապակցությամբ քննարկումներ եղել են և այդ հարցի վրա վերջակետ է դրվել բարձրագույն դատարանի որոշմամբ:
Նա նաև հավելեց, որ այն հարցերը, որոնք եղել են ընտրական հանձնաժողովների իրավասության ներքո, դրանցով վարույթներ են իրականացվել, իսկ այն դեպքերը, որոնցում առկա են եղել այլ հատկանիշներ՝ ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան