Փաստաբան. Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների հնարավոր գերեվարումը
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը...
Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից տարածված հայտարարության մեջ կրկին ադրբեջանական տեղանուններով խոսելը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ քաղաքացիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու դեպքում նրանք «ապօրինի» հատում են Ադրբեջանի Հարնապետության պետական սահմանը...
Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան...»։