ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին հրավիրել COVID-19-ի դեմ պայքարի գագաթնաժողովին
Միացյալ Նահանգները մտադիր են Ռուսաստանին հրավիրել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի գլոբալ գագաթնաժողովին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նշվում է, որ միջոցառման հիմնական նպատակն է համոզել առաջատար պետություններին հնարավորինս տարածել, այլ ոչ թե պատվաստանյութ վաճառել աղքատ երկրներին: Ըստ աղբյուրի, գագաթնաժողովի հրավերն ուղարկվել է նաև Չինաստանի իշխանություններին:
Ինչպես նշվում է, հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Սպասվում է, որ այն կանցկացվի վիրտուալ ձևաչափով:
Միջոցառումը անցկացվելու է «COVID-19-ի վերաբերյալ Գլոբալ գագաթնաժողով» անվանմամբ՝ «վերջ դնելով համավարակին և վերականգնել լավագույններին» խորագրի ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները