14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 14-ին կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 416 հիվանդ, գրանցվել է մահվան 21 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1180 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6214 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք
- 13.09.2021. Կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
- 10.09.2021. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 669 դեպք, 11 հիվանդ մահացել է
- 09.09.2021. Կորոնավիրուսի 587 նոր դեպք է գրանցվել, 16 հիվանդ մահացել է
- 08.09.2021. Կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին