Ովքե՞ր են «Ապրելու երկիր»-ի թեկնածուները
«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։
Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 107 թեկնածու։
Կուսակցությունը հրապարակել է համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների անունները։
Գյումրու համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, ով սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարն է:
Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, ով Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրենն է:
Մեղրիի ընտրություններում կուսակցությունը մասնակցում է Արմեն Հայրապետյանի գլխավորած ցուցակով, ով ՎՏԲ-Հայաստան Մեղրի մասնաճյուղի բանկի հաճախորդների սպասարկման ղեկավարն է:
Տաթևի ընտրությունների ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը, ով համայնքային աշխատանքի մեծ ու կարևոր փորձ ունի:
Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը ղեկավարում է Արգամ Հովսեփյանը, ով ներկայում Արավուս սահմամերձ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն է:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը