Դատավորների մակագրման համակարգի փաստացի վերացումը հետքայլ է. Արամ Վարդևանյան
«Պարոն Ջհանգիրյանի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պաշտոնավարման ընթացքում ամենաակնհայտ երևույթը, որը տեղի ունեցավ, դատավորների մակագրման համակարգի փաստացի վերացումն է, արգելափակումն է, որը, ցանկացած անաչառ մարդու համար հստակ է, հետքայլ է»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյան:
Նրա խոսքով, այնպես չէ, որ կատարյալ է եղել այդ համակարգը, բայց այս ընթացքում անցում են կատարել հնադարյան ժամանակների, որովհետև ձեռքով մակագրումն ի վերջո իրականացվում էր նախկինում:
Ա. Վարդևանյանն ասաց, որ Եվրոպայի խորհուրդը, այլ կազմակերպություններ ողջունել էին, որ Հայաստանն անցում էր կատարել համակարգչային մակագրմանը, որովհետև այդտեղ անձի սուբյեկտիվ գործոնը, դատարանների նախագահների լծակը վերանում է:
«Ինչպես ստացվեց, որ այդ մակագրման համակարգն առգրավվեց, դարձավ փաստացի չգործող համակարգ հենց այն ժամանակ, երբ կար նախընտական քարոզարշավի ընթացքում ՔՊ կուսակցության առաջին համարը զբաղեցնող, ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից տրված խոստումը, թե քաղաքական վենդետա է լինելու և այլն: Դե դրանց իրացումն էլ եղավ կալանավորումներով, ու մենք դա տեսնում ենք:
Այսինքն՝ ասվեց ու կատարվեց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները կարող են պեղել, որ դպրոցում գրիչով ինչ-որ մեկի աչքը վնասել եք.Գեղամ Մանուկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին
- Հիշո՞ւմ եք ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին
- Այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել. Ջհանգիրյանը՝ որդու 600 հազար դոլարանոց բնակարանի գնման մասին
- Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին
- Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին