Քաղաքական 14:49 14/09/2021 Հայաստան

Իշխանությունները կարող են պեղել, որ դպրոցում գրիչով ինչ-որ մեկի աչքը վնասել եք.Գեղամ Մանուկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

«Դուք գնում եք Վճռաբեկ դատարան, և բացառված չէ, որ մի օր այդտեղ որևէ դատավոր որոշում կայացնի, որն այս իշխանությունների քիմքին հարմար չի լինելու և կիրակի օրով, պատահաբար, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով կոչ չի անելու շրջափակել ձեր դատարանը»-իր ելույթում Վճռաբեկ դատարի դատավորների թեկնածուներ Հովսեփ Բեդևյանին,  Հրաչ Այվազյանին և Լիանա Հակոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա չբացառեց, որ Վճռաբեկ դատարանի շրջափակմանը կմասնակցեն  նաև ԱԱԾ- ՊՊԾ -ի աշխատակիցները, որոնք արդեն ԱԺ-ում ցույց են տվել, որ քաղաքական իշխանությանն են ծառայում, այլ ոչ թե օրենքին:

Մանուկյանը հորդորեց նկատի ունեալ, որ երբ ընտրվող դատավորները փորձեն իրնց մասնագիտական պարտականությունները կատարել, իրենց հրելու են, ինչպես դատարանի դիմաց հրեցին դատավոր Դավիթ Բալայանին:

«Հանուն Հայաստանի Հանրապետության ձեր որոշումները, որոնք այս իշխանությունների դուրը չեն գալու, կարող են, օրինակ, արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ դառնան, կամ քրեական գործեր հարուցվեն, ձեր աշխատասենյակը կապարակնքեն»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ նման որոշում կայացնելու դեպքում իշխանությունները կարող են մտածել նաև նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին, և հավելեց. «Գործերի մակարգրման համակարգչային համակարգն էլ չկա և սրտի դատավորի նստավայր կենտրոնը կա և երեկոյան ժամերին կարող է ձեր գործը է մակագրել Մնացական Մարտիրոսյանին»:

Ըստ Մանուկյանի՝ նման վճիռ կայացնելու դեպքում իշխանությունները եթե նույնիսկ մասնագիտական բաց չգտնեն, կարող են հասնել մինչև նրանց դպրոցական  տարիները. «Օրինակ պեղեն, որ շարադրություն եք արտագրել, կամ գրիչով ինչ-որ մեկի աչքին վնաս հասցրել, և կրկին կլինեն քրեական գործեր»:

Պատգամավորի խոսքով՝ եթե այդ ամենն էլ դատավորներին չկոտրի ու նրանք շարունակեն դատավորի երդմանը համապատասխան գործել, ապա չի բացառվում, որ ԱԺ օրենքի նախագիծ բերեն և  մեկ օրվա մեջ քննարկեն ու ընդունեն՝ ասելով, որ այսուհետև Հովսեփ Բեդևյան, Լիանա Հակոբյան,  Հրաչ Այվազյան անունով ՀՀ որևէ քաղաքացի չի կարող առաջադրվել և ընտրվել դատավոր:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ այդ սցենարը տեսել են ՍԴ-ի դատավորների դեմ ծավալված գործընթացում:

«Ուշադիր եղեք ձեր սանիկների նկատմամաբ, որովհետև եթե այս բոլոր փորձություններից անցնեք և մնաք արժանապատիվ դատավոր, մեկ էլ կարող են հիշել, որ ձեր սանիկներից որևէ մեկը որևէ թվին որևէ բան է արել, կամ եթե չի էլ արել, ապա շատ հեշտ կարելի է համարել, որ արել է, փառք Աստծու՝ ՀՔԾ-ն ու Սասուն Խաչատրյանը կան»,-զգուշացրեց պատգամավորը:

Նա նորընտիր դատավորներին նաև զգուշացրեց, որ Սյունիք մեկնելուց զգույշ լինեն, քանի որ դատական, ՏԻՄ, պաշտպանական, անվտանգային համակարգերն անցնող երեք տարիներին փլուզելուց հետո գործող իշխանությունները՝ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, առանց որևէ փաստաթղթային հիմնավորման, քննարկման, գաղտագողի Սյունքի հատվածներից երկուսը հանձնել են թշնամուն:

«Ամեն վայրկայն չի բացառվում, որ այն, ինչ կատարվում է՝ ՀՀ քաղաքացու հետ կատարվի և մեկ էլ պարզվի, որ մեր Սյունիքում ադրբեջանցիները ՀՀ քաղաքացուն գերի տանեն»,-նկատեց Գեղամ Մանուկյանը և հիմնավորեց, որ Հայաստանում չկա անվտանգության համակարգ, որը կարողանա պաշտպանել երկրի անվտանգությունը և սուվերենությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}