Երևանի ավագանու մահափորձի ենթարկված անդամ. Գլխավոր դատախազությունը բավականին գործ ունի անելու նաև քաղաքապետարանի ներսում
Երևանի ավագանու՝ մահափորձի ենթարկված անդամ Արման Անտոնյանն այսօր մասնակցում էր նիստին։ Իր ելույթում նա իրեն համարեց վերածնված մարդ, որ Աստծո հրաշքով հաղթել է մահվան ու կյանքի կռվում։
Անդրադառնալով իր նկատմամբ կատարված մահափորձին՝ Աբովյանն ասաց, «թուրք բաշիբոզուկները» երկար ժամանակ հետևել են իրեն, ապա օգոստոսի մեկի գիշերը՝ ժամը 1-ին ներխուժել են իր տուն, վնասել նաև իր ընտանիքի անդամներին, քնած ժամանակ մահակի ու դանակի հարվածներ են հասցրել իրեն։
«Դանակի ավելի քան 11 հարված է եղել։ Թուրք բաշիբոզուկների կողմից կյանք խլելու մի գործողություն, որը հարիր է միայն մեր թշնամի ազգին»,- ասաց Անտոնյանը։
Նրա խոսքով, իր վրա հարձակումը եղել է պայմանավարված ավագանու անդամի իր գործունեության հետ։
«Դա ուղիղ ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ, իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը այս դահլիճում կամ շենքում, որ բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները։ Այո, այս ամբիոնից ես բազմիցս ասել եմ, որ Երևանի քաղաքապետարանում շարունակվում է համայնքային միջոցների վատնումը, և որպես ավագանու անդամ կամ պետք է աչք փակեի այդ ամենի նկատմամբ, ինչը բացառվում է իմ պարագայում, կամ էլ միջոցներ ձեռնարկեի այդ ամենը շտկելու համար, ինչն ի շահ Երևանի արվեց նաև հուլիսի 29-ի արտահերթ նիստում նախագծի տեսքով»,- ասաց նա։
Նա կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազությունը բավականին գործ ունի անելու նաև քաղաքապետարանի ներսում։
«Ցավալին այն է, որ խնդիրների համահեղինակաները շարունակում են աշխատել մեզ հետ այս շենքում, նաև այն անձինք, որոնք ցուցաբերում են տոտալ անգործություն, անտարբերություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Ավագանու անդամի նկատմամբ մահափորձ է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում
- Ավագանու անդամի սպանության փորձ կատարելոու մեջ մեղադրվողը կկալանավորվի
- Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
- Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա