Մեր գործընկերից երեքը կալանքի տակ են քաղաքական ցուցումներով. Էլինար Վարդանյան
«Մենք այսօր էլ ունենք մի իրականություն, երբ դատարանները կալանքը կիրառում են առանձին դեպքերում քաղաքական ցուցումներով, առանձին դեպքերում որպես պատժիչ գործիք: Այսօր էլ մեր գործընկերից 3-ը կալանքի տակ են քաղաքական ցուցումներով, էլի որպես պատժիչ գործիք»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը:
Այնուհետև նա Աժ-ում ներկա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց, որ ժամանակին միասին են աշխատել ու այդ ժամանակ նման տեսակետ էր հայտնել՝ կալանքը դատարանների կողմից չի կարող և չպետք է օգտագործել որպես պատժիչ գործիք:
«Ձեր տեսակետը որպես իրավաբան գիտնականի՝ որքա՞ն կարող է մեր դատական համակարգը շարունակել այսպես գործել՝ կալանքը որպես ռեպրեսիվ մեքենայի գործիք օգտագործելով»,- հետաքրքրվեց Էլինար Վարդանյանը:
Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ ասել է՝ ոչ միայն կալանքն է երբեմն օգտագործվում որպես ճնշման գործիք, նաև այս ամբիոնից մի հայտարարություն է արել՝ քանի դեռ Քրեական օրենսգիրքը օգտագործվում է քաղաքական հարցեր լուծելու համար, ուրեմն այդ արդարադատությունը մեր երկրում չի կայանա, այսօր էլ այդ կարծիքին է:
Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Քրեական օրենսգիրքն, ինչպես նախկինում, այսօր էլ մնացել է գործող իշխանության ձեռքը որպես քաղաքական ճնշումների գործիք: Մենք այդ փաստն ունենք»:
Նա նշեց, որ այս պահին երեք պատգամավոր հանիրավի կալանքի տակ են:
«Հետևաբար այս իրավիճակում խոսել, որ Հայաստանում արդարադատություն է իրականացվում, միամտություն է և դատարանները շարունակում են առանձին դեպքերում մնալ գործիք քաղաքական ճնշումներ իրականացնելու համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Հիշո՞ւմ եք ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին
- Այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել. Ջհանգիրյանը՝ որդու 600 հազար դոլարանոց բնակարանի գնման մասին
- Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին
- Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները