Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագի Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի և նրա միջև տեղի ունեցած մի խոսակցություն:
«2015 թվականին, երբ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթրակելու որոշման նախագիծ, դուք այն որակեցիք անգրագիտություն: Դրան ի պատասխան Փաշինյանը ձեզ մեղադրեց իշխանություններին ծառայելու մեջ, որակեց հաճախորդ և դա որակեց որպես ձեր մեծ ցանկություն դառնալու գլխավոր դատախազ, որը սակայն փշրվել է:
Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ ձեր և Փաշինյանի մեջ, ի վերջո ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր ճիշտ, որ ձեզ մեղադրում էր իշխանությունների ծառան լինելու մեջ, եթե այդպես է, հիմա ստացվում է, որ իր իշխանությանն եք ծառայում, թե դուք էիք ճիշտ, որ Փաշինյանի բերած որոշման նախագիծն անգրագիտություն է, եթե այդպես է, ինչպե՞ս ստացվեց իր հետ համագործակցությունը: Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը:
Գագիկ Ջհանգիրյանը նախ արձագանքեց՝ նշելով, որ մի կարևոր բառ է բաց թողել պատգամավորը՝ անգրագիտություն բառից առաջ արտաբերել է «իրավաբանական անգրագիտություն», ինչը փոխում է, Փաշինյանն իրավաբան չէր, թե ով էր գրել, տվել այդ որոշումը, դա ուրիշ խնդիր է:
«Ինչպես ստացվեց, ինչպես ստացվեց… Ինձ այդ պաշտոնում առաջադրել է նախորդ գումարման ԱԺ մեծամասնությունը, այն ժամանակվա երկու ընդդիմադիր խմբակցությանների՝ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի ղեկավարների հետ հանդիպել եմ, որոնք ինձ խոստացել էին, որ իրենք էլ են ինձ քվեարկելու, այնուհետև, չգիտեմ ինչ-ինչ և ում արգելքներից հետո, երկուսն էլ գրանցվելուց հետո լքեցին դահլիճը, բայց մեծամասնության ձայները բավարար էին, և ես ընտրվել եմ: Ես որևէ մեկի հետ չեմ համագործակցում:
Մեր Սահմանադրությամբ դատական իշխանությունն անկախ է թե գործադրից, թե օրենսդրից»:
Ագենեսա Խամոյանը նշեց, որ ամեն դեպքում հարթ չեն եղել Գագիկ Ջհանգիրյանի հարաբերությունները ՀԱԿ-ի նախկին գործընկեր Փաշինյանի հետ:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն արձագանքեց, որ իր հարաբերությունները շատերի հետ հարթ չեն եղել:
«Փաստորեն դուք էիք ճիշտ, Նիկոլ Փաշինյանը բերել էր իրավաբանորեն անգրագետ որոշման նախագիծ և ասում եք՝ թե ով է գրել տվել այդ որոշման նախագիծը: Ո՞վ է գրել, տվել»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
«Չեմ իմանում, տեղյակ չեմ»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան