Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ
30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել:
Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։
Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը:
Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում
- 300 մլն դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
- Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները համավարակի դեմ պայքարի համար նվիրաբերել են 300 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան