Հակակոռուպցիոն հանձնաժողովը կրկին ծառայելու է իշխանությանը և դառնալու է մահակ ընդիմության գլխին. Արծվիկ Մինասյան
«Վարվող հակակռուպցիան քաղաքականությունը չի կարող ուենալ դրական արդյունքներ, քանի որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը և պատճառն ազդեցության իշխանական լծակն է՝ թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ բաշխման, թե՛ հանրային իրավունքների տրամադրման որոշումների կայացման մակարդակով»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Մարիամ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով՝ հակակոռուպցիոն համակարգային տարրի կենտրոնում քաղաքական ընդդիմությունը պետք է լինի, որը պետք է կարողանա հակակշռող դեր կատարել և զսպման մեխանիզմով նվազագույնի հասցնի կոռուպցիոն դրսևորումները:
Արծվիկ Մինսայանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն դեռևս 2000-ականների կեսերից այդ հարցը ոչ միայն միջազգային գործընկերների հետ է կարևորել, այլև օրենսդրական առաջարկություններով է հադես եկել և մեծ ներդրում է ունեցել հակակոռուպցիոն միջազգային ԳՐԵԿՈ կազմակերպությանը Հայաստանի անդմակցության հարցում:
«Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով՝ ընդդիմության դերակատարության մասին ՀՅԴ-ն հայտնել է և իշխանության մաս կազմելու ընթացքում և ընդդիմության մեջ եղած ժաման՝ նշելով, որ քաղաքական ընդդիմությունը պետք է ունենա հակակառուպցիոն մարմնի ղեկավարում կամ նրանում կարևոր դերակատարում:
Ըստ Մինասյանի՝ այն մոդելը, որը որդեգրվել է իշխանությունը, ընդդիմության դերակատարությունը բացարձակապես զրոյացվել է, քանի որ օրենքի նախնական տարբերակում եղել դրույթ, որով ընդդիմությունը իրավունք է ունեցել ներկայացված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին ընտրող մրցութային հանձնաժողովում, որը հետագայում վերացվել է:
«Մենք ունենք կիսատ համակարգ, որը կրկին ծառայելու է իշխանությանը և դառնալու է մահակ ընդիմության գլխին, ընդորում կարևոր չէ՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ փաստարկների վրա»,- նշեց Արծվիկ Մինասյանը և հավելեց, որ հակակառուպցիոն ներկայից համակարգը վստահոություն չի ներշնչում և «Հայաստան» խմբակցություն չի մասնակցելու քվեարկությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան