«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները պահանջում են բերման ենթարկել Հայկ Մարությանին
«Բերման ենթարկեք Երևանի քաղաքապետին, նա երկու տարի է՝ խուսափում է նայի մեր աչքերին։ Թող հիմա իջնի ու նայի մեր աչքերին»,-պահանջում են քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները։
Նրանց բարկացրել է ավագանու ընթացող նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամի հնչեցրած այն հայտարարությունը, թե շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են։
Ակցիայի մասնակիցներն աբսուրդ են որակում այդ խոսքը։
«Դա մեզ դրդեց գնալ կտրուկ քայլերի։ Այն, ինչին ականատես եղանք, խայտառակություն է։ Պահանջում ենք հենց հիմա ընդհատել այդ նիստը և ներկայանալ այստեղ, դադարեցրեք այս մանկապարտեզը»,-հայտարարեցին նրանք՝ վանկարկելով «կասեցում» պահանջը։
Ակցիային կարող եք հետևել News.am-ի ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզգորոդոկի բնակիչը հացադուլից հետո հայտարարել է նաև ջրադուլ
- «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
- «Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն
- «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել
- Ահազանգ. Ֆիզգորոդոկում մարդ են առևանգել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան