Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
«Որտեղի՞ց ձեզ այն գումարը, որով դուք Երևանի հայտնի թաղամասերից մեկում հսկայական առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար դուք այն «գոմ» անվանեցիք»,-ԲԴԽ նախագահին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և նկատեց, որ Գագիկ Ջհանգիրյանը իր ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել և ձեռնարկատիրությամբ չի զբաղվել:
Պատգամավորը հիշեցրեց, որ Ջհանգիրյանի ասած գոմում ՀՀ դեսպանատունն է տեղակայված և հարցրեց, թե արդյո՞ք դեսպանատանը տեղյակ են, որ գոմ են վարձակալել:
Ջհանգիրյանը հայտնեց, որ վարձակալել են ոչ թե իրենից այլ իր որդուց, քանի որ այն պատկանում է որդուն և ներողություն խնդրեց դեսպանատան աշխատակիցներից:
ԲԴԽ նախագահը նաև հայտնեց, որ այդ առանձնատունտ կառուցել է 2003 թվականին վաճառեով ԱԺ-ի դիմաց գտնվող իր առանձնատունը, որը կառուցել էր 1989 թվականին, երբ ԳԱԱ Փիլիսոձայության և Իրավունքի ավագ գիտաշխատող էր:
Ըստ Ջհանգիրյանի ներկայացման՝ ինքը 270 հազար ռուբլով թիֆլիսահային է վաճառել Դավիթաշեն համայնքում գտնվո 4 սենյականոց բնակարանը և քանդելով ԱԺ-ի մոտ 1966 թվականին կառուցած մեկ հարկանի հայրական տունը, կառուցել է եռահարկ շենք:
«Պարոն Ջհանգիրյան, փաստորեն դուք այն բացառիկ բախտավորներից մեկն եք, որը կարողացել է Հայաստանում 4 սենյականոց բնակարան վաճառել և և Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն կառուցել»,-արձագանքեց Արեգնազ Մանուկյանը և հավելեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը լուզունգ հռչակած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու»:
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Ջհանգիրյանին նախորդ իշխանությունների հաճախորդ էր համարում՝ Արգենազ Մանուկյանը հարցրեց, թե ԲԴԽ նախագահը կիսում է այդ տեսակետը:
«Թե ես ու գործադիր իշխանության ղեկավարը, ինչ հարաբերությունների մեջ ենք, այն իմ ու իր անձնական խնդիրն է և չեմ պատրաստվում մեր հարաբերությունների ներքին խոհանոցը բացել»,-հայտնեց Ջհանգիրյանը և հավելեց, որ Մանուկյանի գնահատականները քաղաքական են և ինքը ի պաշտոնե չի կարող դրանց համարժեք պատասխան տա:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Հակակոռուպցիոն հանձնաժողովը կրկին ծառայելու է իշխանությանը և դառնալու է մահակ ընդիմության գլխին. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան