Մեծ Բրիտանիան հավանություն է տվել 12-15 տարեկանների պատվաստումներին
Մեծ Բրիտանիան երկուշաբթի որոշեց 12-ից բարձր երեխաներին առաջարկել COVID-19 պատվաստանյութեր, քանի որ կառավարությունը կարծում է, որ պատվաստումների ընդլայնմամբ և սոցիալական վարքագծի մեղմ փոփոխություններով կարող են խուսափել ձմռանը արգելափակումների անհրաժեշտությունից: Այս մասին գրում է Euronews-ը։
Երեխաների պատվաստումները և վտանգված մեծահասակների համար խթանիչ դեղաչափերը մաս են կազմում այս տարվա աշնանը և ձմռանը COVID-19 վարակների վերահսկման «գործիքակազմի», որը վարչապետ Բորիս Ջոնսոնը կհայտարարի այսօր՝ մամուլի ասուլիսում:
Երկուշաբթի Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր բուժաշխատողները խորհուրդ տվեցին, որ 12-ից 15 տարեկան երեխաներին տրվի Pfizer/BioNTech պատվաստանյութի մեկ դոզա։
Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ կառավարությունն ընդունել է առաջարկությունը: Պատվաստումները պետք է սկսվեն հաջորդ շաբաթ:
Այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան և Իտալիան, արդեն առաջարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր 12 և բարձր երեխաների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան