Ոստիկաններն ուժով տարան փողոցը փակած «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչներին
«Ֆիզգորոդոկ»-ում շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով քաղաքապետարանի շենքի մոտ փողոցը փակած բնակիչներին ոստիկանության աշխատակիցներն ուժոց նստացրեցին ոստիկանական մեքենաներ ու տարան։
«Ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը շատ կոպիտ ձևով բռնության ենթարկելով տարավ։ Եթե ավագանու անդմներով հիմա չբոյկոտեք ավագանու նիստն ու չպահանջեք, որ կասեցվի շինթույլտվությունը... ո՞նց կարելի է։ Ես պահանջում եմ, որ կասեցի նիստը»,-ավագանու իմքայլական անդամին ասացին ակցիայի մասնակիցները։
Նրանք նշեցին, գիտավանում վանդալիզմ է տեղի ունենում, ծառերը կոտրում են։
«Էդ ծառերը քաղաքապետարանը չի տնկել, Ալիխանյանն է տնկել։ Ինչո՞ւ չեք կանգնեցնում այդ պրոցեսը։ Ես վստահ եմ, որ իրավական առումով մենք հաղթելու ենք։ Չի կարելի երեխաներին ջարդել, ի՞նչ ապագա են այստեղ նրանք ակնկալում։ Եկեք գոնե մի ծառ փրկենք, մինչև քննությունը մեկնարկի»,-ասացին բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները պահանջում են բերման ենթարկել Հայկ Մարությանին
- Ֆիզգորոդոկի բնակիչը հացադուլից հետո հայտարարել է նաև ջրադուլ
- «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
- «Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն
- «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել