
Սեբաստիան Կուրց․ Ավստրիան չի ընդունի անգամ մեկ աֆղան փախստականի
Ավստրիայի իշխանությունները չեն ընդունի Աֆղանստանից անգամ մեկ փախստականի: Այս հայտարարությունն արել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը La Stampa թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, գրում է Tass-ը։
«Մենք մեր երկրում չենք ընդունի ոչ մի աֆղան փախստականի։ Դա տեղի չի ունենա, քանի դեռ ես իշխանության եմ»,- ասել է Կուրցը։
Նրա խոսքով, վերջին տարիներին Ավստրիա է ժամանել ավելի քան 44,000 աֆղանստանցի:
«Ավստրիան արդեն ունի աշխարհում չորրորդ ամենամեծ աֆղանական համայնքը։ Մենք իրատեսական դիրք ենք զբաղեցնում. աֆղանցիների ինտեգրումը շատ դժվար է», - ասել է Ավստրիայի կանցլերը:
Նա բացատրել է, որ դժվարությունները կապված են, մասնավորապես, նրանց կրթության՝ հիմնականում ցածր մակարդակի, ինչպես նաև հիմնարար արժեքների տարբերությունների հետ:
Կանցլերն ընդգծել է, որ Ավստրիան «հատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանի հարևան երկրներին աջակցելուն և 20 մլն եվրո է հատկացնում տարածաշրջանում աֆղաններին պաշտպանություն և օգնություն ցուցաբերելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին