ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից։
«Բանկն առաջարկում է Երևանի և Հայաստանի մարզերի բոլոր կենսաթոշակառուներին ստանալ կենսաթոշակ Visa Classic կամ Mastercard Standard անվճար քարտերով` կանխիկացնելով միջոցները ՀՀ ողջ տարածքում 24/7 ռեժիմով գործող Բանկի 205 բանկոմատներից՝ 0% միջնորդավճարով: Այսօր ՀՀ ավելի քան 115 հազար թոշակառուներ կամ ՀՀ կենսաթոշակառուների 36%-ն արդեն իսկ ստանում են իրենց կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար ներդրվել են հատուկ պրոդուկտներ․
• «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 61-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 5%-8.5% (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%): Ավանդի վերաբերյալ մանրամասն պայմանները՝ https://www.vtb.am/am/deposit-view/srochnyi-vklad-sotsialnyi հղումով:
• վարկային գիծ՝ կենսաթոշակի եռապատիկի չափով՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%): Վարկի մասին տեղեկատվությունը՝ https://www.vtb.am/am/information/credit-pension-pajmanner-ev-sakagner հղումով:
Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով»,- ասվում է բանկի տարածած հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան