Հիշո՞ւմ եք ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում էին:
«Հիշում եք ինչ սիրով էինք աշխատում միասին՝ դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում: Ջահել էինք: Պարոն Ջհանգիրյան, վաղը, կամ մյուս օրը, կամ էլ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին սիրով նույն գործին կծառայենք, կաշխատենք միասին»,- հարցրեց Ա. Վարդանյանը:
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հիմա էլ կարող ենք սիրով միասին համագործակցել անկախ իշխանությունը փոխվի, թե չփոխվի, հետո էլ կարող ենք սիրով համագործակցել»:
Նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց Գ. Ջհանգիրյանից, թե երբևէ ընտրակեղծիքների մասնակցել է՝ 1995, 1996, 1998 թվականին:
«Ինձ է վերագրվում այնպիսի բաներ, որոնց հետ առնչություն չեմ ունեցել, օրինակ 1996 թվականի ընտրությունները, բացարձակ, նույնիսկ քվեարկության չեմ գնացել»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- Այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել. Ջհանգիրյանը՝ որդու 600 հազար դոլարանոց բնակարանի գնման մասին
- Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին
- Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Գագիկ Ջհանգիրյան. Մենք վերադառնում ենք հին համակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան