Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան
«Հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող ամբողջ գործընթացը քրեական հետապնդումից, պարզապես խափանման միջոցի հարցից վերածվել է խոշտանգման»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ չեն ասում՝ քրեական հետապնդումը դադարեցրեք, այլ խափանման միջոցը կալանավորում չի կարող լինել:
«Քրեական գործ են հարուցել, քննություն են ուզում անել, թող անեն, բայց քրեական գործով քննությունը ո՞նց կարելի է նույնացնել կալանքի հետ: Հենց նույնացնում են, դրանով ասում են այն, ինչ մենք ենք փաստում, որ կալանքը վերածվել է պատժի, դա իրականում խափանման միջոցի նպատակներից չի բխում, այլ զուտ մի նպատակ ունի՝ պատժել: Հիմա իրենք որոշել են մեր գործընկեր Արմեն Չարչյանին պատժել, պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով: Հանուն ինչի՞, դրանով ի՞նչ են շահում»,- ասաց Վարդևանյանը:
Նա հայտնեց, որ վաղն այցելելու են Արմեն Չարչյանին, անընդհատ կապի մեջ են բժշկի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հետ, ով փոխանցել է, որ բացի շաքարային խնդիրներից, որոնք առկա էին, նաև պարոն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է