Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք, մահացել է 54 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 717 թեստ, այստեղից 24 507-ը՝ հակագենի արագ թեստով և 13 210-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 585 036 դեպք: Ապաքինվել է ևս 2 990 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 548 951:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 8 287 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 534 111 մարդ, օրական՝ 26 125:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան