Իշխանությունը սահմանագծման/սահմանազատման գործընթացը տապալելու է, նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։
Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։
Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։
Այն ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյո՞ք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։
Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։
Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման մասին խոսելը Փաշինյանի միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար.Արտակ Զաքարյան
- Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման
- ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք օժանդակել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացմանը՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկով
- Սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ ՀՀ ողջ ժողովրդի կյանքի. Թաթոյան
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա