Փարիզում կայացել է Սոնյա Օրֆալյանի «Հայ մանուկների խոսքերը» գրքի շնորհանդեսն ու Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի նախացուցադրությունը
Սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Փարիզի Շոայի հուշահամալիրում (Mémorial de la Shoah) կազմակերպված իտալահայ Սոնյա Օրֆալյանի հեղինակած «Հայ մանուկների խոսքերը» («Paroles d’enfants arméniens 1915-1922») վերջերս լույս տեսած գրքի շնորհանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ծնված լինելով Հայոց ցեղասպանությունից փրկված և Լիբիայում, ապա Իտալիայում ապաստան գտած հայկական ընտանիքում՝ գրքի հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների մանկական վկայությունները՝ Երիտթուրքերի կառավարության հրահանգով հայերի զանգվածային բնաջնջման աննկարագրելի դաժանությունների վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի նախացուցադրությունը։
Գրքի շնորհանդեսի և ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում-բանավեճ՝ ֆրանսահայ պատմաբան Քլեր Մուրադյանի, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտաշխատող Անուշ Կունտի և Բրյուսելի ազատ համալսարանի քաղաքագիտության դասախոս Ժոել Կոտեկի մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները