Նիժնի Նովգորոդի կենդանաբանական այգում հայտնվել են ծիծաղող կուկաբուրրաներ
Մի քանի անսովոր թռչուններ՝ ծիծաղող կուկաբուրրաներ, Գերմանիայից բերվել են Նիժնի Նովգորոդի Լիմպոպոյի կենդանաբանական այգի, հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը։
Թռչունն իր անունը ստացել է իր արձակած հնչյուններից,որոնք նման են մարդկային քրքիջի։
Կուկաբուրրայի ծիծաղով է սկսում է ավստրալական ռադիոյի հաղորդումները, այն նաև օգտագործվում է ջունգլիների մասին ֆիլմերի և հեռուստահաղորդումների համար:
«Արուն և էգն արդեն հարմարվել են նոր վայրում և նույնիսկ փորձում են այցելուներին դիմավորել իրենց արտասովոր «ողջույններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծիծաղող կուկաբուրաները հանգիստ և շփվող են, նրանք արագ ընտելանում են մարդկանց: Ժամանակի ընթացքում թռչունները կարողանում են ճանաչել նրանց, ովքեր հոգ են տանում նրանց մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում